Կարդում ենք Հ.Թումանյան

Հունվարի 30

Կարդում ենք Հ.Թումանյան

Կարդա’`

1.Հ․ Թումանյանի ինքնակենսագրությունը։

2.Թումանյանի մեծ վիշտը։

Առաջադրանք`

1.Ընթերցելուց հետո 7-10 նախադասությամբ գրի’ր խոհերիդ, զգացողություններիդ մասին։

Թումանյանի ապրած ժամանակահատվածում մարդիկ ինչքան պարզ ու հավատքով էին։Մեծ տեղ էին տալիս ուսմանը։Ինչքան հարգանքով էին վերաբերվում սովորած․գրագետ մարդկանց,եթե նույնիսկ նրանք սխալներ էին թույլ տալիս։Թումանյանի հայրը,որքան կամեցող և բարեհոգի մարդ էր։Իսկ աշակերտների մուր վարժապետի ասածը օրենք էր։Թումանյանի համար սարսափելի դարձավ իր երեխաների մահը,որից չեր կարողանում ուշքի գալ։

2. Ինքնակենսագրականից ելնելով բնութագրի’ր Թումանյանի ծնողներին։

Թումանյանի ծնողները հին ազնվական տոհմից էին,պահպանում էին ավանդությունները։Հայրը գյուղի քահանան էր,ազնիվ,մարդասեր,հումորով բայց ուներ ներքին լրջություն։Իսկ մայրը սարի աղջիկ էր զբաղված իր առօրյա գործերով և հոգսերով։

3.Ինչպիսի°ն էր գյուղական ուսումնարանը։ Կա°ն արդյոք նմանություններ ներկայիս դպրոցների եւ այդ ուսումնարանների միջեւ։

Ներկայիս դպրոցների և ուսումնականների հետ գյուղական ուսումնարանը ոչ մի կապ չունի։Գյուղական ուսումնարանում դասավանդողը մեկ հոգի էր և երեխաների հետ վարվում էր դաժան ձևով,իսկ երեխաները հլու հնազանդ ենթարկվում էին ուսուցչին ու մարդիկ դրան նայում էին նորմալ։

Leave a comment