Պոլիոմելիտ


Պոլիոմիելիտը սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հայնե-Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային (հազալով, փռշտալով) և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38—40 °C), որը կարող է տևել 1-ից 4 օր, գլխացավերով, փսխումով, վերին շնչառական ուղիների կատարալ երևույթներով, մենինգյալ թեթև ախտանշաններով, ստամոքս-աղիքային համակարգի խանգարումով։ Լուծանքային շրջան. հիվանդությունից 3-ից 5 օր անց առաջանում են ծայրանդամների լուծանքներ և կիսալուծանքներ։ Լուծանքի ենթարկված ծայրանդամի ջլային ռեֆլեքսներն իջնում են կամ բացակայում, մկանային տոնուսն ընկնում է, առանց զգացողության խանգարման։ Հիվանդությունից 2-ից 3 շաբաթ անց տեղի է ունենում նույն ծայրանդամի մոտակա (պրոքսիմալ) խմբի մկանների ապաճում։ Պարալիզված ծայրանդամը լինում է սառը և կապտավուն։ Վերականգնման շրջան. հիվանդությունից 2—3 շաբաթ անց ծայրանդամի ֆունկցիան և ջլային ռեֆլեքսները վերականգնվում են, հիվանդը կատարում է որոշ շարժումներ։ Մնացորդային երևույթների (ռեզիդուալ) շրջանը բնորոշվում է կայուն լուծանքներով, հոդերի կծկանքներով (կոնտրակտուրաներով), ծայրանդամի ձևախախտումով, ոսկրերի փոփոխություններով։ Պոլիոմիելիտը կարող է ընթանալ նաև մի շարք ոչ բնորոշ ձևերով, թաղանթա-արմատային (մենինգո-ռադիկուլյար) ձև, որն ընթանում է գլխացավերով, փսխումով, մենինգյալ ախտանշաններով, բարձր ջերմաստիճանով, զառանցանքով և գիտակցության որոշ խանգարումով։ Կոճղեզային (բուլբար) ձևը բնորոշվում է խոսակցության, ծամելու, կլլման խանգարումներով։ Ընթացքը առավել ծանր է, մահացության տոկոսը մեծ է։ Կան և այլ ձևեր՝ էնցեֆալիտիկ, պոլինևրիտիկ և աբորտիվ։

Անկողնային ռեժիմ, ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցներ։ Լուծանքային շրջանում վերականգնող (դեղորայքային, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիական) բուժում, հետագայում՝ առողջարաններ։ Շնչառության խանգարման ժամանակ՝ վերակենդանացման միջոցներ։

Իմունացում՝ կենդանի վակցինայով, սկսած 2 ամսականից, որոշակի սխեմայով։ Հիվանդների ժամանակին հայտնաբերում և հոսպիտալացում։ ՍՍՀՄ-ում պոլիոմիելիտի դեմ պայքարի միջոցները մշակվում են ՍՍՀՄ ԲԳԱ պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտների ինստիտուտում։

02․12․2021

Կապ. դրվում է բառի վրա՝ նրան տալով հոլովական իմաստ։ Այդ բառի հետ դառնում է բայի լրացում։

  1. Նախադրություններ. դրվում են կապող բառից առաջ՝ առանց, դեպի, որպես մինչև, հանուն, ի հաշիվ և այլն։
  2. Հետադրություններ. դրվում են կապող բառից հետո՝ առթիվ, առընթեր, զատ, ի վար, ի վեր, հանդերձ հանդիման, մասին, միջև ներքո, մոտ վրա և այլն։
  3. Երկդրություններ. դրվում են կապող բառից և՛ առաջ, և՛ հետո՝ բացի, շնորհիվ, փոխանակ, ընդդեմ և այլն։
  4. Կապական բառեր. Կան գոյականներ, ածականներ, մակբայեր ու այլ բառեր որոնց այս կամ այն ձևը հաճախ օգտագործվում է որպես կապ՝ առաջ, առջև, չանցած, անունով, անունից, ընթացքում, ժամանակ, կից, կողմից, հակառակ, համեմատ հետևանքով, , մեկ, միջոցով, ներս ներքև նպատակով և այլն Կապական բառերը սովորաբար հետադրություններ են։ Նրանցից մի քնաիսը են միայն նախադրություններ, դրանք են՝ չնայած, բացառությամբ, սկսած և այլն։
  5. Կապերի՝ որոշակի հոլովների հետ գործածվելու հատկությունը կոչվում է կապի հոլովառություն.
Continue reading “02․12․2021”