15.12.2021

  • Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես։

Հին ժամանակներում կար բալ բայը, որն նշանակում էր ասել/խոսել։ Այդ բային միացվել էր -անք վերջածանցը և ստացվել նոր բառ։ Թիֆլիսի բարբառում կա կոսե, որը նշանակում է <<ասում է>> և գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որը կրկին նշանակում է <<ասում է>>։ Միացվել են այս երկուսը և ստացվել է <<ասեկոսե>>, որը նշանակում է բամբասանք։ Ուշադրություն դարձնելով բաս արմատին, բարբառում կա <<բասեբաս մտնել>> արտահայտությունը, նշանակում է «շաղակրատել. վիճել»։ Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Հա՛մ ռուսերեն՝ глагол, հա՛մ հայերեն՝ բայ, տերմինները պատճենված են լատիներեն verbum (վե՛րբում)-ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo / «խոսել»)։

Քանի որ մեր լեզուն շատ հին ժամանակներից է ստեղծվել և անընդհատ փոփոխվել է, տարբեր բառեր մինչև այսօր եկել են նույն ձևով, բայց նաև կան բառեր, որոնք մոռացվել են կամ ձևափոխվել։ Նաև կան բառեր, որ պատճենվել են այլ լեզուներից։ Պատճենումը այն գործընթացն է, երբ ինչ-որ լեզվից ինչ-որ բառ են վերցնում, բառացի թարգմանում և իրենց լեզվում այն մտցնում ու օգտագործում։ 

  •  Դատող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Դատող-ենթակկայական դերբայ

բոլոր-որոշյալ դերանուն

մարդկանց-գոյական,հոգնակի,սեռական հոլով,ու հոլովում

անշուշտ-մակբայ,

վատ-որակակն ածակա

սակայն-և վերաբերական և համադասական շաղկապ

պիտի խոսվի-դիմավոր բայ,կրավորական,հարկադրական եղանակ,ապառնի ժամանակ,եզակի թիվ,երորդ դեմք

հենց-սաստկական վերաբերական

եթե-ստորադասական շախկապ

նշանակում է-դիմավոր բայ,սահմանական եղանակ,անկատար ներկա,եզակի թիվ,երորդ դեմք,պարզ,ներգործական

ունեցել ենք-դիմավոր բայ,սահմանական եղանակ,վաղակատար ներկա,հոգնակի թիվ,առաջին դեմք,սոսկածանցավոր,ներգործական

այժմ-ժամանակի մակբայ

երրորդ -դասական թվական

Տեքստ

Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)

Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։
Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։

Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։

Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։

Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։

Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։

Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտկ ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։

Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։

Ծառերը։ Հերման Հեսսե

Դեկտեմբերի 15

Ծառերը։ Հերման Հեսսե

Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

Continue reading “Ծառերը։ Հերման Հեսսե”